«Կանայք՝ հանուն Հայաստանի սահմանային համայնքների կայունության» ծրագիր

Մասնակիցների բաց կանչ

Հայտադիմում

Հայաստանում Փախստականների հարցերով Էստոնական խորհուրդը հայտարարում է մասնակիցների ընտրություն «Կանայք՝ հանուն Հայաստանի սահմանային համայնքների կայունության» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվելու է Տավուշի մարզի Իջևան և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում։ Ընդհանուր առմամբ 40 կին՝ յուրաքանչյուր համայնքից 20 մասնակից, հնարավորություն կունենան զարգացնելու իրենց գիտելիքներն ու հմտությունները շրջակա միջավայրի կայունության, կլիմայական փոփոխությունների նկատմամբ դիմակայուն կենսապայմանների և ձեռնարկատիրության ոլորտներում։ Ընտրված մասնակիցները կկարողանան դիմել դրամաշնորհների և ստանալ անհատական մենթորական աջակցություն՝ իրենց զբաղվածության ոլորտում կայուն լուծումներ ներդնելու և եկամուտներն ու կենսապահովման հնարավորությունները բարելավելու համար։ Միաժամանակ ծրագիրը կնպաստի մասնակիցների առաջնորդության հմտությունների զարգացմանը և համայնքային դիմակայունությանն ուղղված միջոցառումներում նրանց մասնակցությանը։

Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից և իրականացվում է Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից՝ «Ուժեղացնելով Արևելյան հարևանության դիմակայունությունը» ծրագրի ներքո, որը համակարգում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR): Ներկայացված կարծիքները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական քաղաքականության կամ ՊԽԼԻ-ի տեսակետների հետ։

Անձնական տվյալների պաշտպանություն

Այս հայտադիմումով տրամադրված անձնական տվյալները կօգտագործվեն ծրագրի մասնակիցների ընտրության և ծրագրի իրականացման նպատակով։ Խնդրում ենք հայտում չտրամադրել այնպիսի լրացուցիչ անձնական կամ զգայուն տեղեկություններ, որոնք անհրաժեշտ չեն մասնակցության գնահատման համար։