Դիմորդները հնարավորություն կունենան ստանալ ենթադրամաշնորհ մինչև 1000 եվրոյին համարժեք դրամով՝ հիմնելու, վերսկսելու կամ զարգացնելու փոքրածավալ տնտեսական գործունեություն։ Թեմատիկ հանդիպումների ավարտին մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց փոքրածավալ բիզնես գաղափարի պլանը, որոնք կգնահատվեն ընտրող հանձնաժաողովի կողմից՝ բաղկացած խմբավարից, բիզնես դասընթացավարից, ՓՀԷԽ ծրագրային թիմից և արտաքին ներկայացուցչից։ Ենթադրամաշնորհները կփոխանցվեն ընտրված շահառուների բանկային հաշիվներին՝ ենթադրամաշնորհային պայմանագրերի հիման վրա։ Եթե դրամական փոխանցում կատարել հնարավոր չլինի, կդիտարկվի նաև ապրանքի գնման և տրամադրման տարբերակը։
Ընտրված ենթադրամաշնորհառուները հնարավորություն կունենան օգտվելու մինչև 4 ժամ տևողությամբ մենթորությունից՝ իրենց տեխնիկական և մասնագիտական կարիքներին համապատասխան։ Ենթադրամաշնորհի առավելագույն չափը 1000 եվրո է, որը պետք է օգտագործվի առաջարկված բիզնես գործունեության շրջանակում անհրաժեշտ ապրանքներն ու սարքավորումները գնելու համար։ Ենթադրամաշնորհառուները պետք է ՓՀԷԽ-ին ներկայացնեն ծախսերը վկայող բոլոր փաստաթղթերն ու կտրոնները։ Փոխանցված ենթադրամաշնորհները պետք է օգտագործվեն առաջարկված գործունեությունն իրականացնելու համար՝ պայմանագրի ստորագրման օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում։
Դիմելու վերջնաժամկետն է 2025 թվականի սեպտեմբերի 10-ը։
Ենթադրամաշնորհին կարող են դիմել՝
- ՓՀԷԽ-ի կողմից ձևավորված փախստականների ինքնօգնության խմբերի մասնակիցները, ովքեր հաջողությամբ ավարտել են ինքնօգնության 8-օրյա հանդիպումների ծրագիրը՝ ներառյալ բիզնեսի հիմունքների և զարգացման վերաբերյալ 3 հանդիպումները և ստացել դա փաստող հավաստագիր։
Գործունեության հետևյալ տեսակները ֆինանսավորման ենթակա չեն՝
- գործողություններ, որոնք վերաբերում են բացառապես կամ հիմնականում անհատական հովանավորչությանը՝ աշխատաժողովների, սեմինարների, կոնֆերանսների կամ համագումարների մասնակցության համար,
- գործողություններ, որոնք ուղղված են միայն կամ հիմնականում անհատական կրթաթոշակների տրամադրմանը՝ ուսման կամ վերապատրաստման նպատակով,
- նախաձեռնություններ, որոնք խտրականություն են ենթարկում անձանց կամ խմբերի՝ սեռի, սեռական կողմնորոշման, կրոնական հայացքների կամ դրանց բացակայության, ինչպես նաև էթնիկ պատկանելության հիմքով,
- քաղաքական կուսակցություններին աջակցող գործողություններ։
Ենթադրամաշնորհը միտված է աջակցելու կա՛մ եկամուտ ձևավորող գործունեության մեկնարկին, կամ դրա վերսկսկմանը, որը կարող է ներառել, բայց սահմանափակված չէ նշված ոլորտներում՝
- Փոքրածավալ արտադրություն: Ձեռագործ իրերի, հագուստի, զարդերի պատրաստում
- Մանրածախ գործունեություն: Փոքր խանութի/կրպակի հիմնում՝ տարբեր իրեր վաճառելու նպատակով
- Գյուղատնտեսություն: Սերմերի, անասունների, գյուղատնտեսական գործիքների ու սարքավորումների գնում
- Ծառայություններ: Վերանորոգման, վարսահարդարման, մատնահարդարարման և անձնական այլ ծառայությունների մատուցում
- Սննդի արտադրություն: Հացաբուլկեղենի, հրուշակեղենի խանութների, սրճարանների կամ սննդի կետերի հիմնում
Արգելված ծախսեր
- Պարտքեր և պարտքի սպասարկման վճարների (տոկոսներ) մարում,
- Վնասների կամ հնարավոր ապագա պարտավորությունների համար պահուստ,
- Արտարժույթի փոխանակման կորուստներ,
- Վարկերի մարում կամ տրամադրում երրորդ անձանց,
- Աշխատավարձեր։
Ընտրության չափանիշները
Ընտրող հանձնաժողովը կօգտագործի հետևյալ սանդղակը գնահատման նպատակով․
- Իրատեսական և հստակ պլան - 0-30
- Ֆինանսական իրագործելիություն - 0-25
- Համապատասխան հմտությունների, գիտելիքի և փորձի առկայություն - 0-25
- Պլանավորած գործունեության կայունություն - 0-20
Ինչպե՞ս դիմել
Դիմորդները պետք է ներկայացնեն իրենց հայտերը Փախստականների հարցերով էստոնական խորհրդի սույն առցանց հարթակի միջոցով։ Վերջնաժամկետից հետո ծրագրի պատասխանատուները կուսումնասիրեն հայտերը և անհրաժեշտության դեպքում կարող են դիմորդից հայցել լրացուցիչ տեղեկատվություն։
Ընտրված շահառուները կտեղեկացվեն արդյունքների մասին հունիսի երկրորդ կեսին։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ կիսատ լրացված հայտերը չեն դիտարկվի։
Լրացուցիչ տեղեկատվություն
Հայտադիմումում ներկայացված տեղեկությունները գաղտնի են և կօգտագործվեն միայն հայտերի գնահատման նպատակներով։
Բողոքների, հետադարձ կապի կամ տեխնիկական աջակցության համար խնդրում ենք մեզ հետ կապ հաստատել +374 98115109 հեռախոսահամարով կամ գրել erc.am@pagulasabi.ee էլեկտրոնային հասցեին՝ երկուշաբթիից ուրբաթ․ 09։00-18։00։
Գործողության մասին
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։

Ունե՞ք հետադարձ կապ կամ բողոք։
ՓՀԷԽ-ում մենք կարևորում ենք ձեր կարծիքը և ունենք լրջագույն վերաբերմունք ձեր բողոքների հանդեպ: Մեր բողոքների և հետադարձ կապի մեխանիզմը (CFM) երաշխավորում է, որ շահառուները, անձնակազմը, գործընկերները և այլ շահագրգիռ կողմերը անվտանգ, արդար և թափանցիկ ձևով կիսեն իրենց մտահոգությունները մեր ծրագրերի, գործողությունների և վարքագծի վերաբերյալ: