«Կանայք՝ հանուն Հայաստանի սահմանային համայնքների կայունության» ծրագիր
Մասնակիցների բաց կանչ 
Հայտարարություն


Հայաստանում  Փախստականների հարցերով Էստոնական խորհուրդը հայտարարում է մասնակիցների ընտրություն «Կանայք՝ հանուն Հայաստանի սահմանային համայնքների կայունության» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվելու է Տավուշի մարզի Իջևան և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում։ Ընդհանուր առմամբ 40 կին՝ յուրաքանչյուր համայնքից 20 մասնակից, հնարավորություն կունենան զարգացնելու իրենց գիտելիքներն ու հմտությունները շրջակա միջավայրի կայունության, կլիմայական փոփոխությունների նկատմամբ դիմակայուն կենսապայմանների զարգացման և բիզնես/ձեռնարկատիրության ոլորտներում։ Ընտրված մասնակիցները կկարողանան դիմել դրամաշնորհների և ստանալ անհատական մենթորական աջակցություն՝ իրենց տնտեսական գործունեության ոլորտում կայուն լուծումներ ներդնելու և կենսապահովման հնարավորությունները բարելավելու համար։ Միաժամանակ ծրագիրը կնպաստի մասնակիցների առաջնորդության հմտությունների զարգացմանը և համայնքային դիմակայունությանն ուղղված միջոցառումներում նրանց մասնակցության խթանմանը։

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է նպաստել սահմանամերձ և կլիմայական խոցելիություն ունեցող համայնքների կանանց սոցիալ-տնտեսական և կլիմայական դիմակայունությանը։ Այն միտված է զարգացնել կանանց գիտելիքները, առաջնորդության կարողությունները և մասնակցությունը տեղական դիմակայունության ու կայուն զարգացման գործընթացներում։ Ծրագիրը նաև խթանելու է սոցիալական համախմբվածությունն ու հանրային վստահությունը տարբեր շահագրգիռ կողմերի միջև ներառական համայնքային երկխոսության միջոցով՝ նպաստելով տեղական որոշումների կայացման գործընթացներում ընդհանուր պատասխանատվության և ներգրավվածության ձևավորմանը։

Ծրագրի շրջանակը

Ընտրված մասնակիցները կներգրավվեն ծրագրի համապարփակ գործողություններին, որոնք ներառում են կարողությունների զարգացում, կենսապահովման աջակցություն, մենթորություն, համայնքային ներգրավվածություն և կապերի ստեղծման հնարավորություններ։

1. Կարողությունների զարգացում

Ընդհանուր առմամբ 40 կին (20 մասնակից Իջևան համայնքից և 20 մասնակից Սիսիան համայնքից) կմասնակցեն մի շարք վերապատրաստումների, որոնք ուղղված են նրանց դիմակայունության, տնտեսական և առաջնորդության կարողությունների զարգացմանը։

1. Կլիմայակայուն գյուղատնտեսության, կենսաապահովման և աղետների ռիսկերի նվազեցման վերաբերյալ երկօրյա դասընթաց

Իրականացման ժամանակահատված՝ 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր

2. Ձեռնարկատիրության և կայուն կենսապահովման զարգացման եռօրյա դասընթաց

Իրականացման ժամանակահատված՝ 2026 թվականի հոկտեմբեր

3. Պատմությունների և նարատիվերի ներկայացման (սթորիթելինգ) մեկօրյա վերապատրաստում
Իրականացման ժամանակահատված՝ 2027 թվականի հունվար

2. Կենսապահովման աջակցություն

Վերապատրաստումների ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան կիրառել ձեռք բերած գիտելիքները՝ մշակելով կայուն լուծումներ իրենց գյուղատնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության բարելավման ուղղությամբ։
Բոլոր 40 մասնակիցները կմշակեն և կներկայացնեն տնտեսական գործունեության բարելավման նախաձեռնություններ, որոնք կներառեն շրջակա միջավայրի համար կայուն լուծումներ։
Նախապես սահմանված չափանիշների՝ ներառյալ ներկայացված նախաձեռնությունների իրագործելիության, կայունության և հնարավոր ազդեցության հիման վրա կֆինանսավորվեն  20 նախաձեռնություններ։
Ընտրված յուրաքանչյուր մասնակից կստանա 1500 ֆունտին համարժեք ՀՀ դրամ դրամաշնորհ՝ իր նախաձեռնությունն իրականացնելու համար։
20 դրամաշնորհառուները կստանան նաև վեցամսյա անհատական մենթորական աջակցություն իրենց նախաձեռնությունների արդյունավետ իրականացման և երկարաժամկետ կայունության ապահովման նպատակով։
Իրականացման ժամանակահատված՝ 2026 թվականի նոյեմբերից 2027 թվականի ապրիլ։

3. Համայնքային ներգրավվածություն և համայնքային դիմակայունություն

Մասնակիցները ակտիվ դեր կունենան համայնքային դիմակայունության ամրապնդման և տեղական շահագրգիռ կողմերի միջև համագործակցության խթանման գործում։
40 մասնակիցները կկազմակերպեն և կվարեն համայնքային հանդիպումներ Իջևան և Սիսիան համայնքներում։
Հանդիպումները կհամախմբեն կանանց, երիտասարդների, տեղական իշխանությունների և համայնքային այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների՝ բացահայտելու կլիմայական փոփոխություններով և աղետներով պայմանավորված տեղական ռիսկերը, քննարկելու համայնքային դիմակայունության առաջնահերթությունները։
Իրականացման ժամանակահատված՝ 2027 թվականի փետրվար-մարտ

4. Կապերի ստեղծում և ջատագովություն

Կանանց մասնակցությունը ազգային մակարդակի երկխոսություններին խթանելու  և միմյանց միջև փորձի փոխանակմանը նպաստելու նպատակով ընտրված 40 կանայք երկօրյա համաժողովի մասնակից կդառնան։
Համաժողովը հնարավորություն կտա ստեղծել կապեր և փոխանակվել փորձով՝ ներկայացնելով դիմակայունության ամրապնդմանն ուղղված հաջողված նախաձեռնություններ, ինչպես նաև ազգային և տեղական շահագրգիռ կողմերի հետ քննարկել մարդու անվտանգության հիմնական մարտահրավերները, այդ թվում՝ սահմանամերձ համայնքների վրա ազդող տնտեսական խոցելիությունն ու կլիմայական ռիսկերը։ Համաժողովը կընդգծի կանանց դերը որպես դիմակայունության ամրապնդման ակտիվ դերակատարներ և համայնքային անվտանգության ապահովման գործում ներդրում ունեցող անձինք։
Իրականացման ժամանակահատված՝ 2027 թվականի ապրիլ

Մասնակցության չափանիշներ
Դիմորդները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին․
  • Լինել 18 տարին լրացած կին։
  • Բնակվել Տավուշի մարզի Իջևան համայնքում (ներառյալ քաղաքային և գյուղական բնակավայրերը) կամ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում (ներառյալ քաղաքային և գյուղական բնակավայրերը)։
  • Ներգրավված լինել գյուղատնտեսության, ֆերմերային կամ եկամուտ ստեղծող այլ գործունեության մեջ, ներառյալ փոքր բիզնեսը, ինքնազբաղվածությունը կամ տնային պայմաններում իրականացվող ձեռնարկատիրական գործունեություն։
  • Ունենալ հետաքրքրվածություն ձեռնարկատիրության, կայուն կենսապահովման, կլիմայական փոփոխությունների նկատմամբ դիմակայուն գյուղատնտեսության, շրջակա միջավայրի կայունության կամ համայնքային զարգացման նկատմամբ։
  • Ունենալ հստակ մոտիվացիա զարգացնելու գիտելիքներն ու հմտությունները և ակտիվորեն մասնակցելու ծրագրի բոլոր գործողություններին։
  • Կարողանալ ծրագրի ընթացքում մասնակցել բոլոր վերապատրաստումներին, մենթորական և համայնքային հանդիպումներին։
  • Պատրաստ լինել մշակել և ներկայացնել տնտեսական գործունեության բարելավման նախաձեռնություններ՝ ներառելով շրջակա միջավայրի համար կայուն լուծումներ։
  • Պատրաստ լինել իրականացնել առաջարկվող նախաձեռնությունը դրամաշնորհ ստանալու դեպքում։
    Պատրաստ լինել կազմակերպել և իրականացնել համայնքային հանդիպումներ և նպաստել համայնքային դիմակայունությանը։

Դիմումները կգնահատվեն հետևյալ չափանիշներով․

  • Մասնակցության չափանիշներին համապատասխանություն,
  • Մոտիվացիա և ծրագրում լիարժեք ներգրավվելու պատրաստակամություն,
  • Համայնքային դիմակայունությանը և համախմբվածությանը նպաստելու պատրաստակամություն և փորձ

Հաշմանդամություն ունեցող, տեղահանված, անչափահաս երեխաներ ունեցող կանայք և միայնակ ծնողները խրախուսվում են դիմել։ Միաժամանակ ծրագիրը բաց է բոլոր այն կանանց համար, ովքեր համապատասխանում են սահմանված մասնակցության չափանիշներին։

Ինչպես դիմել
Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք անցնել ստորև նշված հղումով և լրացնել դիմումի ձևը.
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։

Կոնտակտային տվյալներ
Ծրագրի և դիմելու գործընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել․

Փախստականների հարցերով էստոնական խորհրդի ծրագրի պատասխանատու Նվարդ Սահրադյանի հետ։
Էլ․ հասցե՝ nvard.sahradyan@pagulasabi.ee
Հեռախոս՝ 098 11 31 24


Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից և իրականացվում է Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից՝ «Ուժեղացնելով Արևելյան հարևանության դիմակայունությունը» ծրագրի ներքո, որը համակարգում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR): Ներկայացված կարծիքները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական քաղաքականության կամ ՊԽԼԻ – ի տեսակետների հետ։
 

Ներկայացրեք Ձեր հայտադիմումը (Opens in a new tab/window)

Խնդրում ենք լրացնել և ներկայացնել առցանց հայտադիմումը մինչև վերջնաժամկետը

donor logoserc logo

 

  • Armenia